«Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա». Սթիվեն Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆն Աբու Դաբիում ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ կայացած խորհրդակցությունները որակել է՝ որպես կառուցողական։ «Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակներում։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա»,- գրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Աբու Դաբիում ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ կայացած խորհրդակցությունները որակել է որպես կառուցողական։ «Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի շրջանակներում։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա»,- գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։ Կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են «հրադադարի դեպքում իրականացման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման պահպանման մոնիթորինգը»։ Նրա խոսքով՝ պատվիրակությունները համաձայնել են բանակցությունների արդյունքները հաղորդել իրենց մայրաքաղաքներին և շարունակել եռակողմ քննարկումները առաջիկա շաբաթներին։ Հատուկ դեսպանորդը ընդգծել է, որ ռուս և ամերիկացի զինվորականների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը կարևոր է խաղաղության հասնելու համար։ «Միացյալ Նահանգները և Ռուսաստանը նաև համաձայնության եկան ռազմական երկխոսություն սկսելու հարցում՝ ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի ղեկավարությամբ։ Հաղորդակցության այս ուղին կասեցվել էր հակամարտության սկսվելուց առաջ և կարևոր է խաղաղության հասնելու և պահպանելու համար», - նշեց Ուիթքոֆը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
