Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տարեց կինը վրաերթի հետևանքով մահացել է
![]() Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է-ն։ Ինչպես հայտնում է Շամշյանը վերջինը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի ձերբակալման մասին որոշումից հետո Գևորգ Է-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
