Արգելված բովանդակություն դիտելու համար Հյուսիսային Կորեայում դպրոցականներին մահապատժի են ենթարկում. #The_Sun
![]() Հյուսիսային Կորեան մահապատիժներ, հարկադիր աշխատանքային ճամբարներ և հրապարակային նվաստացումներ է կիրառում Հարավային Կորեայի կողմից արտադրված հեռուստասերիալներ և երաժշտություն դիտողների կամ տարածողների նկատմամբ, գրում է The Sun-ը՝ աղբյուրներին հղում անելով։ Երկրից փախած հյուսիսկորեացիները Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ միայն խոշոր կաշառքը կարող է կանխել իրենց խիստ պատժի ենթարկվելը։ Որոշ մարդիկ վաճառում են իրենց տները՝ «վերակրթական ճամբարներ» չուղարկվելու համար։ «Պատժվում են» ոչ միայն մեծահասակները, այլև դեռահասները։ Հյուսիսային Կորեայից փախած մարդիկ պնդում են, որ մի քանի դպրոցականներ հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել «Կաղամարի խաղը» հեռուստասերիալը դիտելու համար։ Վկաները նաև պնդում են, որ ձերբակալություններին մասնակցողներից շատերը գաղտնի կերպով իրենք են դիտում արգելված բովանդակություն։ Դպրոցականները նաև հանրային մահապատժի են ենթարկվում՝ որպես իրենց «գաղափարական ինդոկտրինացիայի» մաս։ Amnesty International-ի աղբյուրները նշել են, որ լուրջ ռիսկերից անկախ, օտարերկրյա բովանդակությունը լայնորեն տարածված է Հյուսիսային Կորեայում։ Նյութերը մաքսանենգ կերպով ներմուծվում են Չինաստանից։ |

Շվեդիայում 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու վաճառելու մեջ
72017.02.2026, 23:37
«Հարց է առաջանում՝ ո՞ւմ». Արշակ Զաքարյան (լուսանկար)
22908.02.2026, 21:48
Արգելված բովանդակություն դիտելու համար Հյուսիսային Կորեայում դպրոցականներին մահապատժի են ենթարկում. #The_Sun
91805.02.2026, 23:50
«Մի՛ խփի, շաքարս կբարձրանա», «պտի մեռնես էլի շատ-շատ». օպերլիազորը՝ քաղաքացուն (տեսանյութ)
20103.02.2026, 16:36
Սպանվել է քրդական ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սիփան Համոն (լուսանկար)
48322.01.2026, 00:03
«Թալինի ***ի լակոտ քաղաքապետին ասեք՝ աշխատողներդ վրովդ մեշոկներով կոմպրոմատ ու զապիս են ղրկել». Տիգրան Հակոբյան
31507.01.2026, 19:24
