Բանակցություններից հետո ԱՄԷ-ն հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի լուրջ մտադրությունների մասին
![]() Աբու Դաբիում կայացած՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունները ցույց տվեցին կողմերի լրջությունը հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում, ասել է Միացյալ Արաբական Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը։ «Աբու Դաբիում կայացած երկու փուլերի բանակցությունները հանգեցրին արդյունավետ և կառուցողական քննարկումների, որոնք բացահայտեցին փոխըմբռնման ոլորտներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա առաջընթացի համար»,- ասել է շեյխը։ Նահյանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ իր բարեկամությունը։ Այս բարեկամությունը, նրա խոսքով, դարձել է խաղաղ և կայուն լուծումներ գտնելու հիմնարար հենասյուն։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը միջնորդվել է Միացյալ Նահանգների կողմից, տեղի է ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը՝ փակ ձևաչափով։ Կողմերը հանդիպումները բնութագրել են՝ որպես կառուցողական։ Այս բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկան գերիների փոխանակման շուրջ՝ «157-157-ի դիմաց» բանաձևով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակումն արդեն տեղի է ունեցել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
