Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ.

«Վանաձորում պարեկը ամրակապված վարորդին տուգանում է, որի բողոքարկման ակտն ուղարկում են Երևան». Կարեն Հեքիմյան

81
Այսօր, 20:54
«Վանաձորում պարեկը ամրակապված վարորդին տուգանում է, որի բողոքարկման ակտն ուղարկում են Երևան». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տուգանքի մատերիալների, կներեք, հերոս հարկատուների առօրյայից:
Վերջերս գրել էի, որ Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ՝ ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենը կամ Արմենյան Ասլանը, կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ: Այնուհետև, «կրտսեր-ավագ»-ը կամ «արմեն-ասլան»-ն ասում է, որ «երևի լավ չի նկատել», սակայն հավելում՝ «ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»: Հենց այսպես՝ «գժականով»:
Վարորդը վերադասության կարգով բողոքարկում է «կրտսեր-ավագ»-ի «գժական» որոշումը:
Գիտե՞ք, թե հետո ինչ է լինում: Ուրեմն, Վանաձորում մշտապես բնակվող վարորդը բողոքը հանձնում է Ոստիկանության Վանաձորի Պարեկային ծառայությանը: Որոշ ժամանակ անց, Վանաձորի Պարեկային ծառայությունից Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդին տեղեկացնում են, որ վերջինիս բողոքն ուղարկվել է Երևան և, եթե նա ցանկություն ունի մասնակցելու վարչական վարույթի լսումներին, ապա պետք է գնա Երևանի Պարեկային ծառայություն:
Ի՞նչ է ստացվում: «Գժական» որոշում է կայացվում, ըստ որի, վարորդը տուգանվում է 10000 ՀՀ դրամով և 1.5 բալով: Այնուհետև վարորդի կողմից բերված բողոքը, չգիտեմ ինչու, ուղարկվում է Երևան և վերջինիս առաջարկվում է «գժականով» խախտված իր իրավունքները պաշտպանել Վանաձորից 120 կմ հեռավորության վրա: Այսինքն, Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդը պետք է բանուգործը թողնի, ամենաքիչը 5000 ՀՀ դրամ գումար ծախսի, գնա Երևան և պաշտպանի «գժականով» խախտված իր իրավունքները:
Նիկոլ Փաշինյան, հիմա, Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդը տուգանքի մատերիա՞լ է, թե՞ հերոս հարկատու:
Բացի դրանից՝ տիկին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ինչպե՞ս կանխել «գժականությունը» Հայաստանում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան