Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Քեզ Ադրբեջանին կապող ի՞նչ ունես»․ Սևակ Հակոբյան

60
Այսօր, 14:18
«Քեզ Ադրբեջանին կապող ի՞նչ ունես»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Փաշինյանը քննադատում է հայ փախստականների վերադարձը Արցախ, ասում է՝ որ էստեղ խոսում են, Ադրբեջանն էլ է առաջ քաշում իր փախստականների հարցը, դրանք բախվելու են, դառնան պատերազմ։ Նախ՝ արցախցի փախստականների և ադրբեջանցիների թեման լրիվ տարբեր է։ Ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման նույնական է հայերի՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ քաղաքներ վերադարձին։ Դու իրավունք չունես փակելու Արցախ վերադարձի թեման կամ դա կապես մյուս թեմայի հետ։
Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, պատերազմում պարտվելու և ողբալի դիվանագիտության պատճառով Ադրբեջանը 2022 թվականին շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Նրա՝ ամենայն հավանականությամբ դիտմամբ արված ձախողումների պատճառով հիմա Ադրբեջանը կառավարության հովանավորությամբ այդ թեզին միս ու արյուն է տալիս։
Ու հիմա, երբ երկրի ներսում ու միջազգային բեմերից կռիվ է տալիս մեր եկեղեցու դեմ, պատմության դեմ, ընդդիմության դեմ, ժողովրդի դեմ, Արցախի դեմ, արցախցիների դեմ, անգամ պատարագների ու աղոթքների դեմ և ամբողջ հայ ժողովրդի դեմ, ուրեմն այս ամենը փոխելու մեկ տարբերակը ադրբեջանցիներն են․ այդ մարդը եթե շարունակի մնալ իշխանության, այս ամենը փոխարինվելու է մեր երկրում ադրբեջանցիներով։ Դրա ազդակները կան արդեն։ Երեկ Եվրոպական խորհրդարանում ասում էր, որ պատրաստ է Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Վաղը պատրաստ կլինի հենց այդ կապով ադրբեջանցիներին բերել Հայաստան։
Նիկոլին պետք է ուղիղ հարց տալ՝ Հայաստանը Ալիևի համար «Արևմտյան Ադրբեջան» է, իսկ քե՞զ համար ինչ է։ Չնայած ցուցադրական դեմ խոսելուն, իր գործունեությամբ նա այդ թեզի պաշտպանն է։ Որովհետև, կրկնում եմ, եթե դու հայկական ամեն ինչին դեմ ես, եկեղեցուց, աղոթքներից մինչև պատմական գրքեր, քեզ Հայաստանին կապող ոչինչն չկա։ Իսկ Ադրբեջանին կապող ի՞նչ ունես։
Այդ հարցի պատասխանը, կարծում եմ, կստանանք իշխանափոխությունից հետո՝ խորը հետաքննությամբ»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան