ԱՄՆ-ն զորախումբ է ուղարկել Նիգերիա
1006
Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 19:12
![]() Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական խումբ է ուղարկել Նիգերիա։ ԱՄՆ-ի Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) ղեկավար, գեներալ Դագվին Անդերսոնը հայտարարել է տեղակայման մասին։ Ըստ գեներալի, տեղակայումը Վաշինգթոնի և Աբուջայի միջև Արևմտյան Աֆրիկայում ահաբեկչական սպառնալիքին հակազդելու ջանքերը ուժեղացնելու վերաբերյալ համաձայնագրի արդյունք է։ «Սա հանգեցրել է մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փոքր ամերիկյան խմբի ներգրավմանը, որն օժտված է Միացյալ Նահանգներում առկա եզակի հնարավորություններով»,- ասել է Անդերսոնը։ Նա չի մանրամասնել խմբի չափը կամ առաքելության բնույթը։ Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ավիահարվածներ հասցնել Նիգերիայում «Իսլամական պետության» հետ կապված թիրախներին: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
