Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր
![]() Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք: Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը: ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը: |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
