Մելանյա Թրամփի մասին ֆիլմը կարող է դառնալ վերջին 10 տարվա ամենահաջողակ վավերագրականը
![]() The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին «Մելանիա» վավերագրական ֆիլմը պրեմիերայի օրը վաստակել է մոտ 2,9 միլիոն դոլար։ Ֆիլմը, կանխատեսումների համաձայն, կդառնա վերջին տասնամյակի ամենահաջողակ վավերագրական ֆիլմը։ «Մելանիան» պրեմիերայի շաբաթավերջին, կանխատեսումների համաձայն, կվաստակի ավելի քան 8 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումներն իրականանան, նախագիծը կարող է գերազանցել Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ նոր «Անվտանգ տուն» մարտաֆիլմին։ Ֆիլմը պատմում է Մելանյա Թրամփի կյանքի 20 օրերի մասին՝ մինչև ամուսնու երկրորդ երդմնակալությունը։ Վերը նշվածից անկախ, «Մելանիան» որոշ երկրներում չի վաճառվել։ Օրինակ՝ Daily Record-ը հաղորդել է, որ վավերագրական ֆիլմը ձախողվել է շոտլանդական կինոթատրոններում՝ չնայած բազմամիլիոն դոլարանոց գովազդային արշավին։ Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ, Գլազգոյի և Էդինբուրգի երկու շոտլանդական կինոթատրոններում պրեմիերայի ցուցադրությունների համար վաճառվել էր ընդամենը 16 տոմս։ Variety-ն պնդում էր, որ Հարավային Աֆրիկան մերժել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին ֆիլմի թողարկումը։ «Մելանիա» ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունվարի 30-ին, սակայն տեղական դիստրիբյուտորը հետ է կանչել այն Հարավային Աֆրիկայից։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
16729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
20728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
21123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
67520.09.2026, 23:12
