Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն, մեր տեղեկություններով, տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։ Նախօրեին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած՝ թմբուկ է զարկում։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի՝ առաջարկելով նախապես գրանցվել: Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել՝ միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։ Ի դեպ, այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը: Հավանաբար, իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ «ջանք» են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում»: |

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում
41Երեկ, 23:54
Վերջնագիր ներկայացնելուց հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ հայտնաբերող և ոչնչացնող ավիացիա
55Երեկ, 23:43
«Բրախած երկիրի՝ բրախած առօրյա»․ Արմեն Հովասափյան
34Երեկ, 23:42
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան
38Երեկ, 23:30
Տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ
63Երեկ, 22:57
Ինչպես են ուժայինները հիվանդանոցից բերման ենթարկում ողբերգական միջադեպի մասնակիցներին (տեսանյութ)
64Երեկ, 22:36
