«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը
![]() «Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը, այս մասին նշվում է Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո համաձայնեցված փաստաթղթում։ «Աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին. Կոալիցիան համաձայնել է շարունակել Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել կարևորագույն երկարաժամկետ ռազմական օգնություն և սարքավորումներ՝ նրանց կայուն մարտունակությունն ապահովելու համար, քանի որ նրանք կմնան պաշտպանության և զսպման առաջին գիծը», - ասվում է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված փաստաթղթում։ Փաստաթղթի համաձայն, սա կներառի, «այլ բաների շարքում, երկարաժամկետ պաշտպանական օգնության փաթեթներ, զենքի գնման ֆինանսավորման աջակցություն և Ուկրաինայի հետ շարունակական համագործակցություն ազգային բյուջետային հարցերում՝ զինված ուժերի ֆինանսավորման համար»։ Ուկրաինային նաև կտրամադրվի «պաշտպանական պահեստների հասանելիություն, որոնք կարող են արագ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ապագա զինված հարձակման դեպքում, ինչպես նաև գործնական և տեխնիկական աջակցության տրամադրում պաշտպանական ամրաշինությունների կառուցման գործում»։ Հայտարարության համաձայն՝ կոալիցիոն երկրները «համակարգված ռազմական պլանավորում են իրականացրել՝ օդային, ծովային և ցամաքային անվտանգության ապահովման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վերականգնման միջոցառումների նախապատրաստման նպատակով»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
