Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում
216
Կիրակի, 04 հունվարի, 2026 թ., 10:24
![]() Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկ հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել․ աշխատակիցը, ըստ նախնական տեղեկությունների, ծխախոտով է եղել, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների, հերթափոխի պետ, Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
