Երևան`   -10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

««Սևան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը»․ Լիա Սարգսյան

82
Երեկ, 22:24
««Սևան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սևան ազգային պարկը» «հաստատել» է Ծովագյուղի սկանդալը։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանն, իր «կաշին» փրկելու համար, հրահանգել է՝ «Ազգային պարկի» պաշտոնական էջով «հաստատել» իր օգնական Սպարտակ Թովմասյանի գոմում մորթված ձիերի մասին տեղեկությունը։
Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ մինչ այս պահը որևէ հստակ պատասխան չկա՝ արդյո՞ք ցլի մսի անվան տակ իրացված ձիու միսը ընդհանրապես պիտանի է եղել մարդու օգտագործման համար։ Չի պարզաբանվել նաև՝ մորթվելու պահին կենդանիները առողջ են եղել, թե ունեցել են վարակիչ հիվանդություններ։ Մինչ օրս անհայտ է մնում, թե որտեղ են տեղափոխվել կամ թաղվել ձիերի մնացած մասերը և ենթարկվե՞լ են արդյոք անհրաժեշտ լաբորատոր փորձաքննության։
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու «Սևան ազգային պարկի» տնօրեն Կարեն Մնացականյանին։ Փորձելու ենք պարզել «Իշխանությանը» հասած այն տեղեկությունները, որ Մնացականյանը կապ ունի նաև Սևանում բաց հանքերի շահագործման և այլ կոռուպցիոն գործարքների հետ, կպարզենք, թե ինչպես է վերջինս իրականացնում ազգային պարկի ռեսուրսների վերահսկողությունը»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան