«Մոլլաները ոչնչացնում են մեր հայրենիքը». Իրանում լայնածավալ ցույցեր են
![]() Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Թեհրանում և Սպահանում խանութների և առևտրի կենտրոնների սեփականատերերն ու աշխատակիցները գործադուլ են արել և փողոց դուրս եկել հակակառավարական կարգախոսներով։ Բողոքի ցույցերի անմիջական պատճառը դոլարի արագ աճն էր, որը գերազանցել է 144,000 թումանը։ Համեմատության համար, երբ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստանձնել է պաշտոնը, դոլարը վաճառվում էր մոտ 80,000 թումանով։ Առաջիններն, ովքեր փակել են իրենց խանութները և փողոց դուրս եկել, եղել են Թեհրանի Ալաեդդին բջջային հեռախոսների շուկայի վաճառողները, որոնք հավաքվել էին Շուշի հրապարակում։ Ավելի ուշ նրանց միացել են մայրաքաղաքի այլ առևտրի կենտրոններ և մի քանի այլ տարածքների աշխատողները։ Երկուշաբթի օրը գործադուլների և փողոցային բողոքի ցույցերի ալիք հասել է Սպահան։ Այնտեղ ցույցերը ուղեկցվում են այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «Մահ բռնապետին», «Աստված օրհնի Ռեզա շահի հոգին», «Ջավիդ շահ, վերադարձիր Իրան» և «Մոլլաները ոչնչացնում են մեր հայրենիքը»։ Այս կարգախոսները, ըստ դիտորդների, արտացոլում են ոչ միայն տնտեսական հուսահատությունը, այլև իրանական հասարակության զգալի մասի աճող քաղաքական հիասթափությունը։ Մինչ այժմ ոստիկանության հետ լայնածավալ բախումների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Թեհրանի Սեփահսալար հրապարակում իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել, բայց ցույցը շարունակվել է։ Իշխանությունները գործում են զսպվածությամբ, բայց փողոցներում լարվածությունը մնում է բարձր։ Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ իրենց տրվել է «խիստ հրաման՝ պայքարելու երկրի տնտեսական համակարգը խաթարողների դեմ»։ Հայտարարությունը հնչել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրապարակային ելույթից կարճ ժամանակ անց, որում նա ընդունել է, որ «որոշ հզոր և ազդեցիկ շրջանակների կողմից դիվերսիայի պատճառով» կառավարությունը չի կարողանում իրականացնել կենսականորեն կարևոր տնտեսական բարեփոխումներ։ |

Պուտինն տորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը
2920:30
«91 հեռահար ԱԹՍ-ով Ուկրաինան փորձել է գրոհել Պուտինի նստավայրը». Լավրով
7619:52
«Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներին երեք պարզագույն հարց ունեմ». Կարեն Հեքիմյան
8419:00
«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան
7718:30
Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով
12018:03
«Հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների ներկա ալիքն արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը». Լեմկինի ինստիտուտ
10617:51
