Պուտինն ստորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որով Ռուսաստանը հրաժարվում է օտարերկրյա քրեական դատարանների որոշումները կատարել: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում: Օրենքը վերաբերում է այն դատարաններին, որոնք իրավասություն են ստացել քննելու այլ օտարերկրյա պետությունների քրեական գործեր առանց Ռուսաստանի մասնակցության, ինչպես նաև այն դեպքում, եթե նրանց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Փոփոխություններ են կատարվում «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածում: Պետդուման փաստաթուղթն ընդունել է դեկտեմբերի 16-ին: Իրավաբան Վլադիմիր Գրուզդևը, РБК-ի հետ զրույցում նշել է, որ փոփոխությունը վերաբերում է Միջազգային քրեական դատարանի և տարբեր տրիբունալների որոշումներին: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը հրաժարվել է Հռոմի կանոնադրությանը միանալու մտադրությունից, որի համաձայն գործում է Միջազգային քրեական դատարանը», - ասել է նա: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
