«Ի՞նչ «նստվածք» կարող է թողնել այս որոշումը հանրային տարբեր շրջանակների մտորումներում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սամվել Կարապետյանի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունն ու փոխել Կարապետյանի խափանման միջոցը՝ տնային կալանք և գրավ: Սամվել Կարապետյանը Նոր տարին կդիմավորի տանը, հարազատների հետ: Անխոս ողջունելի է, երբ ցանկացած մարդ, առավել ևս հանիրավի հետապնդվող, Նոր տարին ի վերջո դիմավորում է ոչ թե կալանատանը, այլ՝ տանը, հարազատների շրջանում, թեկուզ տնային կալանքի ռեժիմում: Բայց, այս իրավիճակը մարդկային ասպեկտից զատ, իհարկե քաղաքական է, եթե չասենք՝ առաջին հերթին քաղաքական, հաշվի առնելով, որ հենց այդ մոտիվով է Կարապետյանը հետապնդվել ու հայտնվել բանտում: Եվ նա միակը չէ, որ հետապնդվում է այդ մոտիվով: Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը, իսկ ահա մնացյալ հետապնդվողների մեծ մասը, այդ թվում և առավել հանրահռչակ մարդիկ, շարունակելու են մնալ բանտում՝ ինչպես օրինակ կալանավորված Սրբազանները, Մասիսի ՀՀԿ-ական համայնքապետը, արդեն կարծես թե նաև «Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանը, որին ձերբակալել են նախօրեին: Հավատացնում եմ, որ այսպիսի մանրուքները երբեք չեն վրիպում հասարակության առնվազն մի մասի աչքից, և հետևաբար՝ մարդկային իմաստով ողջունելով, որ Կարապետյանը կլինի տանը, ոչ թե բանտում, քաղաքական իմաստով այդուհանդերձ առնվազն հարց է առաջանում, թե նրան անհիմն ձերբակալած ու ամիսներ շարունակ կալանքի տակ պահող իշխանությունն ինչո՞ւ հանկարծ որոշեց Նոր տարվա շեմին փոխել խափանման միջոցը: Համենայն դեպս, կարծում եմ այս պատկերի, այսպես ասած, քաղաքական նստվածքի մասին Սամվել Կարապետյանն ու «Մեր ձևով» շարժումը պետք է մտածեն: Ներեցեք, բայց ասել, թե սա փաստաբանական թիմի հաղթանակ էր կամ արդարադատության հաղթանակ, կհնչի անլուրջ: Անկասկած է, որ՝ ինչպես քաղաքական որոշումով եղել է հետապնդումն ու կալանավորումը, այնպես էլ քաղաքական որոշումով լինելու է խափանման միջոցի փոփոխությունը: Հետևաբար պետք է հասկանալ, թե ինչո՞ւ այդպիսի որոշում, ինչո՞ւ Նոր տարվա շեմին, և ի՞նչ «նստվածք» կարող է թողնել դա հանրային տարբեր շրջանակների մտորումներում: Սրանք էական հարցեր են, որ առաջին հերթին պետք է հուզեն քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Պուտինն տորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը
2920:30
«91 հեռահար ԱԹՍ-ով Ուկրաինան փորձել է գրոհել Պուտինի նստավայրը». Լավրով
7619:52
«Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներին երեք պարզագույն հարց ունեմ». Կարեն Հեքիմյան
8419:00
«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան
7718:30
Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով
12018:03
«Հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների ներկա ալիքն արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը». Լեմկինի ինստիտուտ
10617:51
