Երևան`   -8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է»․ Նիկոլ Փաշինյան

65
Այսօր, 19:36
«Ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր այսօրվա ճամփորդության առանցքային նպատակը ՀՀ անվտանգության մեր պատկերացումը ներկայացնելն»,- այս մասին այսօր Կիրանցի հայտնի պատի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասում եմ՝ երբ որ անվտանգություն ասելիս առաջին տեղում բանակն է, երկրորդ տեղում բանակն է, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղում բանակն է, նշանակում է՝ չկա անվտանգություն։ Որովհետև դու ինչքան էլ ուժեղ բանակ ունենաս, կգտնվեն ուրիշ երկրները, որոնք ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար բանակը, որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է, պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է, պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է, պետք է դարձնել չորրորդը, այսինքն՝ ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է։

Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտը Կիրանցի այս պատն է, որովհետև երբ այս պատը չկար, Կիրանցը ավելի վտանգավոր էր, քան անվտանգ․․․»,- ընդգծեց Փաշինյանը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան