Անհայտ անձինք Գերմանիայում բանկի պահոցից գողացել են մոտ 30 միլիոն եվրոյի թանկարժեք իրար
![]() Գերմանիայի արևմտյան Գելզենկիրխեն քաղաքում անհայտ անձինք ներխուժել են Sparkasse Bank-ի պահոց և գողացել մոտ 30 միլիոն եվրոյի արժեքավոր իրեր, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Հանցագործները շենք են մտել մոտակա ավտոկայանատեղիով։ Հորատման սարքավորումների միջոցով նրանք անցք են բացել պահոցի պատին և մուտք գործել։ Ներսում գողերը ներխուժել են մոտ 3200 պահատուփ, գողացել դրանց պարունակությունը և փախել դեպքի վայրից։ Բանկի աշխատակիցները միջադեպի մասին իմացել են միայն առավոտյան։ Ինչպես նշում է DPA-ն, կողոպուտը կարող է լինել Գերմանիայի քրեական պատմության մեջ ամենախոշորներից մեկը։ Հետաքննությունը շարունակվում է, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
