«ԱՄՆ-ն առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զորքեր ուղարկել Ուկրաինա». Տուսկ
![]() Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ հրապարակավ հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքումից հետո։ Նրա խոսքով՝ հայտարարությունը հնչել է եվրոպական հիմնական երկրների ղեկավարների, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, եվրոպական հաստատությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ բարձր մակարդակի բանակցություններից հետո։ Տուսկը նշել է, որ խաղաղության հեռանկարը «շատ մոտ է» և կարող է իրականանալ առաջիկա շաբաթներին, այլ ոչ թե ամիսներին կամ տարիներին։ Լեհաստանի վարչապետը՝ որպես այս լավատեսության հիմք, նշել է Վաշինգթոնից ստացված առաջին հստակ ազդանշանները։ Սա վերաբերում է Միացյալ Նահանգների պատրաստակամությանը՝ մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը, այդ թվում՝ ամերիկյան զորքերի հնարավոր ներկայությանը, օրինակ, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանին կամ շփման գծում, խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո։ Տուսկը ընդգծել է, որ սա առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգներն արտահայտում է իր զորքերն Ուկրաինայում տեղակայելու հնարավորության մասին՝ որպես անվտանգության երաշխիքների համակարգի մաս։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
