«Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում». Սերդար Քըլըչ
![]() Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ. «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնելու վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026 թվականի հունվարի 1-ից կարող են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)»։ Նշվել է նաև, որ այս առիթով Թուրքիան և Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում են առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակմամբ և նշել․ «Նոր քայլ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թող հաջողությամբ իրագործվի»։ |

«Վաշինգթոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը». Գարիկ Քեռյան
5620:12
«Որքան շատ է Փաշինյանին մոտ խմբվելու տենչը, այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը». Հակոբ Բադալյան
7019:30
«Հայաստանի խաղաղությունն Արևմուտքին պե՞տք է». Սևակ Հակոբյան
8218:48
«Հաջորդ շաբաթ վերջնական տեսքի կբերենք քննարկված հարցերը». Զելենսկի (տեսանյութ)
13017:29
Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են պետական պարգևներից
11216:32
«Կրեմլը համաձայն է Թրամփի գնահատականի հետ»․ Պեսկով
13416:22
