Երևան`   -9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից»․ Միքայել Սրբազան

96
Այսօր, 21:30
«Ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից»․ Միքայել Սրբազան

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա նամակը «Իզմիրլյան» ԲԿ-ից, որում նշված է․ «Մինչև հայրենադավների և տիրադավների հանձնախումբը շարունակում է իր ասպատակություններն ու զինված բռնագրավումները Հայ Եկեղեցու տաճարներում՝ դրանք անվանելով «պատարագներ», և իբրև թե մտահոգված է Եկեղեցու բարեկարգությամբ, սակայն Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականին, ում ազատազրկել է ապօրինի հրամանով, արդեն երկրորդ Կիրակին է, որ զրկել է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին:
Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:
Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու:
Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ, մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք Ամանորի և Ս. Ծննդյան առիթներով՝ մաղթելով Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:
Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում»:
Շնորհավոր Նոր տարի և Ս. Ծնունդ:
30.12.25
187-րդ օր ապօրինի բանտարկության»։