Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով
![]() Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցերն արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ազգային արժույթի կտրուկ թուլացման և գների աճի պատճառով։ Ցուցարարների մեծ մասը մանրածախ առևտրի ոլորտից է։ Իրանի լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքի մի քանի շրջաններում, այդ թվում՝ շուկաներում և առևտրի փողոցներում, խանութները ժամանակավորապես փակվել են։ Իշխանությունները հայտարարել են արժույթի շուկան կայունացնելու միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին և զգուշացնում են սպեկուլյատիվ գործունեության համար իրավական պատասխանատվության մասին։ Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները ընդգծում են, որ տնտեսական դժվարությունները սրվում են արտաքին գործոնների և պատժամիջոցների ճնշման պատճառով։ Ավելի վաղ կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել նոր տարվա բյուջեի նախագիծ, որը նախատեսում է հարկային եկամուտների ավելացում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստովանեց, որ պետության կարողությունը՝ փոխհատուցելու բնակչության համար գների աճը, մնում է սահմանափակ։ Փեզեշքիանը մեղադրեց երկրի քաղաքական վերնախավին ժողովրդի տնտեսական խնդիրները լուծելու համար անբավարար ջանքեր գործադրելու մեջ։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
