«Սկանդալ՝ Ծովագյուղում»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ ««Իշխանության» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։ Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանն իր գոմերում պահել է շուրջ 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։ Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսն առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։ Դեպքի շուրջ ստեղծված աղմուկը հասել է մինչև «վերին ատյաններ»: ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն իր տեղակալ Արամ Մեյմարյանին ուղարկել է դեպքի վայր, սակայն իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվել, քանի որ այս պատմության հետ է կապվում նաև ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անունը։ Ըստ աղբյուրի՝ տարբեր կոռուպցիոն գործարքներ իրականացվում են Սպարտակ Թովմասյանի միջոցով. ազգային պարկի տարածքում կատարված մի շարք յուրացումներ և վարձակալներից ապօրինի դրամահավաքներ, ենթադրաբար, իրականացվել են հենց այս սխեմայով։ ՍԱՏՄ-ից «Իշխանությանը» հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզում իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։ Վերահսկողական գործողությունների արդյունքում ապօրինի միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել և ոչնչացվել է՝ տեսուչների անմիջական վերահսկողության ներքո»։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն
7713:18
«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան
8413:12
«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9712:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8511:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9411:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
8810:42
