Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը
![]() Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կրկին սկսել է ստանալ Հորդանան գետի Արևմտյան ափից և Գազայի հատվածից պաղեստինցի կալանավորների ցուցակները։ ABC News-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը։ Այս տարվա սկզբին Իսրայելի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրել էր վերսկսել նման ցուցակների փոխանցումը և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին թույլատրել այցելել իսրայելական բանտերում պահվող կալանավորներին՝ նրանց պահման պայմանները գնահատելու համար։ Կառավարությունը դադարեցրել էր այդ երկու գործողություններն էլ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումներից և Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ Գիլադ Գրոսմանը հայտնել է, որ Իսրայելը դեռևս թույլ չի տվել վերսկսել բանտային այցելությունները, սակայն, նրա խոսքով, «հույս ունենք, որ դրանք կվերսկսվեն մոտ ապագայում»։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում հազարավոր պաղեստինցիների է ձերբակալել։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել անցյալ տարի կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում, սակայն շուրջ 9 հազար մարդ դեռևս պահվում է բանտերում կամ կալանքի տակ։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
