Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը
![]() «Հետք»-ը գրում է. «Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի հետեւանքով: Մոտ 10 տարի շիկահողցի կենդանաբան Հ. Աղաթելյանը սովորականի պես աշխատանքի էր գնում իրենց գյուղին հարող արգելոց: Քայլում էր կիլոմետրերով, հասնում արգելոցի խորքը, ուսումնասիրում կենդանիներն ու բույսերը: Սակայն ամեն ինչ փոխվեց սահմանային նոր իրականության պատճառով: 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս ադրբեջանցիները փուլ առ փուլ ՀՀ սուվերեն տարածքից մոտ 21 քկմ (2100 հա) են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի հարավարեւելյան մասում՝ Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ: Օկուպացված 21 քկմ-ի կամ 2100 հա-ի մեծ մասը Շիկահողի արգելոցի տարածքն է (սա պետական սեփականություն է): Եթե նկատի ունենանք, որ 1958-ին հիմնադրված արգելոցի տարածքը 12 քկմ է կամ 12 հազ. հեկտար, ապա ստացվում է, որ ադրբեջանցիներն օկուպացրել են դրա մոտ 1/6-ը: Հակառակորդն արգելոցի տարածքում եւ դրանից դուրս՝ Կապանի համայնքային հողերի վրա, անտառը հատելով, դիրքեր ու միջդիրքային ճանապարհներ է կառուցել, ականապատում իրականացրել: Մինչեւ ադրբեջանական շարունակական ագրեսիաները, որոնք սկսվեցին 2020-ից, ըստ Հ. Աղաթելյանի, արգելոցի այս հատվածում մարդու շարժ չկար, եւ կենդանիները տեղաշարժվելու ազատություն ունեին: Ու քանի որ արգելոցը պահպանման խիստ ռեժիմ ունի, նույնիսկ տեղի գյուղացիները չէին մտնում տարածք, մեքենայի շարժ չկար: Այնինչ հիմա կենդանիների միգրացիոն գոտին վերածվել է ադրբեջանական հենակետերով ու միջդիրքային ճանապարհներով ականապատ տարածքի: Այս պայմաններում, ըստ Հ. Աղաթելյանի, Շիկահողի արգելոցում սկսել են տեսնել վնասված վերջույթներով կենդանիներ: Հիմնական ենթադրությունն այն է, որ կենդանիները վնասվել են ականների վրա: Կենդանաբանն ընդգծում է, որ իրենք նախկինում նման դեպքեր չեն գրանցել: Ավելին՝ հայ դիրքապահները տեղի գյուղացիներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես է բեզոարյան այծերի հորանը (խումբը) անցնելիս պայթել ականների վրա. մեկը շպրտվել է մի կողմ, մյուսը՝ մեկ այլ կողմ, իսկ կենդանի մնացածները փախել են: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ եթե արբանյակային պատկերներով հնարավոր է հաշվարկել տարածքային կորուստներն ու անտառի հատված տեղամասերը, ապա կենդանական աշխարհին հասցված վնասը գնահատելը դժվար է, մանավանդ որ հասանելիություն չկա օկուպացված գոտուն: 35-ամյա Հարութ Աղաթելյանն արդեն մի տարի չի աշխատում արգելոցում, բայց շարունակում է իր ընտանիքով ապրել ու գյուղատնտեսությամբ զբաղվել հարազատ գյուղում՝ Շիկահողում, որտեղից հայ-ադրբեջանական շփման գիծն ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա է: Հակառակորդի դիտարկման ու նշանառության տակ |

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5212:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7710:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
9809:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
11708:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
32803:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
20802:12
