Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչպե՞ս են սրանից հետո ՀՀ-ում ժողովրդավարությունը թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկերները»․ Գեղամ Մանուկյան

86
Այսօր, 12:36
«Ինչպե՞ս են սրանից հետո ՀՀ-ում ժողովրդավարությունը թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկերները»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականում Խաչիկը դարձավ այս իշխանության վերարտադրության համար ջանք չխնայող եվրոպացի չինովնիկների տարվա առայժմ վերջին զոհը։
Ու քաղաքական այդ բռնաճնշումները նիկոլական վարչախումբը նոր ծավալների է հասցնելու։
Դիմագրավման համար հարկ է քաղաքական լայն համախմբում։ Խաչիկ Գալստյանի ու մյուսների ձերբակալումը հարձակում է բոլորիս դեմ։
Այնքան անտաղանդ սարքված շինծու մեղադրանքով ձերբակալման իրավականությունն իշխանություններին չի մտահոգում. նրանք վաղուց են գործում մարտեր առանց կանոնների սկզբունքով։
Խաչիկը այս պայքարի տարիներին բազում փորձություններով է անցել, սա էլ է անցնելու։
Բայց ինչպե՞ս են սրանից հետո Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Հայաստանում ժողովրդավարությունը թեմայով դասախոսելու Խաչիկի գործընկեր դոկտորները՝ լռելով խայլտառակ այս ապօրինության փաստի մասին։
Խաչիկն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվելու են ազատության մեջ ու այդժամ գալու է հատուցման պահը»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան