«Կգա մի պահ, որ Հայրապետն այլ տնօրինություններ կանի. ամեն բան ունի իր սահմանը». Հայր Ասողիկ
![]() «Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չկայացավ, որովհետև քվորում չապահովվեց: Ինչո՞ւ, որովհետև 10 սրբազաններից մի քանիսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էին, և հակառակ, որ իրենց հրավերներ էր ուղղվել՝ ներկայանալու ժողովին և այնտեղ նաև իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտելու, նրանք չեկան: Ժողովական ատյանը չկայացավ»,- «Այսօր»-ի եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Նա նշել է, որ դրանից հետո Հայոց Հայրապետը, ով եկեղեցու կարգ ու կանոնը պահպանողն ու պաշտպանողն է, անմիջապես իր կանոնական իրավունքով վճիռ կայացրեց՝ երեք անձանց դուրս դրեց Գերագույն հոգևոր խորհրդի կազմից և իրենց փոխարեն ուրիշներին նշանակեց, «որովհետև նա չէր կարող թույլ տալ, որ եկեղեցին իր գործունեության մեջ խափանվի»: «Բայց 10 եպիսկոպոսներից երկուսը՝ Արցախի թեմի առաջնորդը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը շարունակում են մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, վերջին ժողովի ժամանակ էլ իրենց դարձյալ մասնակցելու հրավեր էր գնացել: Բայց ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը: Շատ հավանական է՝ կգա մի պահ, որ Հայրապետը նաև այլ տնօրինություններ կանի, որովհետև նման ընթացքը խաթարում է եկեղեցու գործունեությունը, ամեն բան ունի իր սահմանը: Այդքան հորդորներից, կանչերից հետո, բնականաբար, արդար կլինի որևէ վճիռ, որ կկայացնի հայոց Հայրապետը»,- ընդգծել է Հայր Ասողիկը: |

Պուտինն տորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը
2920:30
«91 հեռահար ԱԹՍ-ով Ուկրաինան փորձել է գրոհել Պուտինի նստավայրը». Լավրով
7619:52
«Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներին երեք պարզագույն հարց ունեմ». Կարեն Հեքիմյան
8419:00
«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան
7718:30
Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով
12018:03
«Հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների ներկա ալիքն արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը». Լեմկինի ինստիտուտ
10617:51
