Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալության մասին
![]() Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության մի խումբ անդամներ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ֆակտոր»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ «Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- ասել է Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ |

Պուտինն տորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը
2920:30
«91 հեռահար ԱԹՍ-ով Ուկրաինան փորձել է գրոհել Պուտինի նստավայրը». Լավրով
7619:52
«Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներին երեք պարզագույն հարց ունեմ». Կարեն Հեքիմյան
8419:00
«Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել». Ռուբեն Մելիքյան
7718:30
Թեհրանում զանգվածային բողոքի ցույցեր են ռիալի կտրուկ անկման պատճառով
12018:03
«Հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների ներկա ալիքն արձագանքում է Հայոց ցեղասպանության օրինաչափությանը». Լեմկինի ինստիտուտ
10617:51
