Երևան`   -7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

95
Այսօր, 09:00
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների միջոցների համար դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ելփին-Վայք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Աղբյուրը`   ՆԳՆ ՓԾ