Երևան`   -7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

Վարդաշեն ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի

93
Երեկ, 23:48
Վարդաշեն ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։ Նման հայտարարություն է արել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը․

Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։