Forbes-ը Բիյոնսեին ավելացրել է միլիարդատերերի իր ցուցակում
![]() Երգչուհի Բիյոնսեի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, ինչը նրան դարձնում է Forbes-ի ցուցակում ընդգրկված հինգերորդ երաժիշտը։ Հրապարակումը նշում է, որ Բիյոնսեի՝ միլիարդատիրոջ կարգավիճակը պայմանավորված է նրա շրջագայություններով։ 2023 թվականին նա ավարտեց իր «Վերածնունդ» շրջագայությունը, որը բերեց մոտ 600 միլիոն դոլար։ 2024 թվականին երգչուհին թողարկեց «Cowboy Carter» ալբոմը և կատարեց համանուն համերգների շարք, որը նրան բերեց ավելի քան 450 միլիոն դոլար։ Բիյոնսեից բացի, Forbes-ի ցուցակում ընդգրկված են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը, Բրյուս Սփրինգսթինը և Ջեյ Զին։ Ցուցակում ընդգրկված են զվարճանքի ոլորտը ներկայացնող ընդհանուր առմամբ 22 արտիստներ։ Բիյոնսեն 44 տարեկան է։ Նա իր կարիերան սկսել է որպես Destiny's Child խմբի անդամ՝ Միշել Ուիլյամսի և Քելի Ռոուլենդի հետ միասին։ Խումբը գոյություն է ունեցել 1990-2005 թվականներին։ Բիյոնսեն համարվում է Միացյալ Նահանգների ամենահայտնի և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 200 միլիոն ձայնագրություն և արժանացել է 35 Գրեմմի մրցանակի՝ ավելին, քան որևէ այլ արտիստ։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
91228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
24219.10.2026, 15:00
