ՀԱՄԱՍ-ը հաստատել է Գազայի առաջնորդի մահը
![]() ՀԱՄԱՍ-ի՝ պաղեստինյան արմատական իսլամիստական շարժման ներկայացուցիչները, որը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է՝ որպես ահաբեկչական, հաստատել են կազմակերպության Գազայի հատվածում առաջնորդ Մոհամմեդ Սինվարի (ով պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հոկտեմբերից) և դրա ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի մահը: Այս մասին հաղորդել է Reuters-ը երկուշաբթի, դեկտեմբերի 29-ին: Համասի տվյալներով՝ Սինվարը՝ շարժման նախկինում սպանված առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրը, և Ուբեյդան սպանվել են 2025 թվականի սկզբին՝ Գազայի պատերազմի ժամանակ: Իսրայելը Մոհամմեդ Սինվարի սպանության մասին հայտարարել է մայիսին, իսկ Ուբեյդայի մահվան մասին հայտարարվել է օգոստոսի վերջին: Մայիսին լրատվամիջոցները հայտնել են, որ Մոհամմեդ Սինվարի մարմինը հայտնաբերվել է Խան Յունիսի թունելում՝ Գազայի հատվածի հարավում: Այդ ժամանակ պնդում էին, որ նրա մոտ հայտնաբերվել են նրա տասը օգնականների մարմինները: Նաև պնդում էին, որ սպանվել է Ռաֆահ բրիգադի հրամանատար Մոհամմեդ Շաբանան: ՀԱՄԱՍ-ն այդ ժամանակ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այն ժամանակ հայտարարել էր, որ Սինվարը, «բոլոր տվյալներով», սպանվել է իսրայելական հարվածի ժամանակ։ Սակայն նա հավելել է, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
