«Որքան շատ է Փաշինյանին մոտ խմբվելու տենչը, այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Պատկերը, երբ Նիկոլ Փաշինյանը պարում է «Ուր որ գնաս՝ հետդ կգամի»-ի ներքո, իսկ նրա շուրջ ինքնամոռաց խմբվում են ՔՊ տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի արձանագրմանն արժանանալու մրցակցությամբ, շատ խորհրդանշական է: Խորհրդանշական է, ու թերևս՝ զավեշտալի: Զավեշտալի է այն իմաստով, որ դա «հավատարմության երդման» յուրօրինակ մի ծիսակարգ է, որ բարձր տրամադրությամբ «կազմակերպել» է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդանշական է նրանով, որ այս սերտ շրջանակում խտացված է ոչ թե փոխադարձ նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ հակառակը՝ փոխադարձ անվստահությունը, որ խորհրդարանի ընտրության քվեարկության մոտենալուն զուգահեռ միայն ու միայն խորանալու է: Ի վերջո, բոլորի աչքի առաջ է, որ Նիկոլ Փաշինյանին ամենահավատարիմներից՝ Սարգսյան եղբայրները դուրս են մնում ընտրական ցուցակից, ու դա չի կարող տեղի ունենալ առանց Փաշինյանի հավանության: Իսկ Սարգսյանները տեսանյութեր են լցնում սոցցանց, ցուցադրելով ընդհուպ 14 տարեկանից իրենց նվիրվածությունն ու տարվածությունը Փաշինյանով: Եվ բոլորն են տեսնում, որ Փաշինյանի համար դա ոչինչ է: Ու դա լոկ Փաշինյանի տեսակի հարց չէ, այլ արդեն շատ վաղուց՝ նրա շատ բարդ քաղաքական ու հոգեբանական իրավիճակի: Ու որքան շատ է նրան առավելագույնս մոտ խմբվելու տենչը, նշանակում է այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը: Չէ՞ որ իրավիճակի բարդությանը ոչ ոք չի տիրապետում ավելի, քան հենց իշխանության ներսում գտնվողները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնը չի կարող շրջանցել ԵՄ ծանր քաշային լիդերների կարծիքը». Գարիկ Քեռյան
5620:12
«Որքան շատ է Փաշինյանին մոտ խմբվելու տենչը, այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը». Հակոբ Բադալյան
7019:30
«Հայաստանի խաղաղությունն Արևմուտքին պե՞տք է». Սևակ Հակոբյան
8218:48
«Հաջորդ շաբաթ վերջնական տեսքի կբերենք քննարկված հարցերը». Զելենսկի (տեսանյութ)
13017:29
Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են պետական պարգևներից
11216:32
«Կրեմլը համաձայն է Թրամփի գնահատականի հետ»․ Պեսկով
13416:22
