«Հենց հիմա Ռուսաստանից շատ վտանգավոր հայտարարություններ են հնչում». Զելենսկի
![]() Հենց հիմա Ռուսաստանից շատ վտանգավոր հայտարարություններ են հնչում, որոնք հստակորեն ուղղված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսները հորինել են ինչ-որ ակնհայտորեն կեղծ պատմություն Ռուսաստանի նախագահի ինչ-որ նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին, որպեսզի նրանք պատրվակ ունենան շարունակելու հարձակումները Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի վրա, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Սա ռուսների կողմից բնորոշ խաբուսիկ մարտավարություն է։ Նրանք արդեն հարձակվել են Կիևի, մասնավորապես՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի վրա։ Ուկրաինան չի ձեռնարկում քայլեր, որոնք կարող են թուլացնել դիվանագիտությունը։ Ռուսաստանը միշտ անում է դա։ Սա մեզ տարբերող բազմաթիվ առանձնահատկություններից մեկն է։ Կարևոր է, որ աշխարհը հիմա չլռի, և որ ռուսները չխափանեն խաղաղության ուղղությամբ շարժումը»,- ասել է Զելենսկին։ Այս ֆոնին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինային «ամեն դեպքում» «մեծ հարված» կհասցվի. «Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է բարձր, ամենաբարձր մակարդակով։ Հակադարձ հարվածը կլինի շատ, շատ լուրջ»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
