Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենի արևելքում գործողության ավարտի մասին
![]() Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է Եմենի արևելքում գտնվող Ալ-Մուքալլա նավահանգստում ռազմական գործողության ավարտի մասին։ «Ալ-Մուքալլա նավահանգստում իրականացված սահմանափակ ռազմական գործողությունն ավարտվել է, նավահանգստի աշխատանքը վերադարձել է իր բնականոն ընթացքին»,- ասվում է արաբական կոալիցիայի հայտարարության մեջ։ «Գործողության հետևանքով զոհեր չեն եղել»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ կոալիցիան հայտնել էր, որ գործողություն է իրականացնում Եմենի արևելյան Հադրամաութ նահանգի վարչական կենտրոն Ալ-Մուքալլա քաղաքի նավահանգստում՝ նախազգուշացնելով խաղաղ բնակիչներին նավահանգստից հեռանալու մասին։ Կոալիցիան ավելի ուշ տեղեկացրել էր, որ հարվածել է ԱՄԷ-ից ժամանած երկու նավի, որոնք ռազմական բեռ էին տեղափոխում Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող արևելյան նահանգներում իշխանությունը զավթած հարավային անջատողական ուժերի համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
