Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր հրեշավոր ծրագրի համար». Արամ Վարդևանյան

87
Այսօր, 10:42
«Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր հրեշավոր ծրագրի համար». Արամ Վարդևանյան

«Եթե փորձենք ժամանակագրային նայել իրադարձությունները, կտեսնենք՝ Սամվել Կարապետյանին ձերբակալում են, այնուհետև կալանավորում, դրան հաջորդում են նոր իրադարձություններ. այս պահի դրությամբ ԱԱԾ նկուղ համարվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվում են Միքայել, Բագրատ, Արշակ Սրբազանները: Բոլորի մասով կալանքն ակնհայտորեն ապօրինի է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ պատահական չէ, որ Սրբազանների ձերբակալությունը տեղի ունեցավ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո: «Այս ամենը կարծես մի հրեշավոր ծրագրի մեկնարկային կետերից էր, որում իրական խոչընդոտ էր Սամվել Կարապետյանը»,- հավելել է նա:

Արամ Վարդևանյանի հարցազրույցը