Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Թոշակով լույսի, գազի վարձը մարե՞մ, թե՞ Նոր տարի անեմ»․ գյումրեցիներ

72
Այսօր, 13:06
«Թոշակով լույսի, գազի վարձը մարե՞մ, թե՞ Նոր տարի անեմ»․ գյումրեցիներ

«Նյուզ»-ը հարցում է անցկացրել Գյումրիում՝ պարզելու ինչպես են բնակիչները պատրաստվել Նոր տարվան, և արդյոք կարողանալու են գնումներ կատարել։ «Ես թոշակով ի վիճակի չեմ բան առնելու. լույսի, գազի վարձը մարե՞մ, թե՞ Նոր տարի անեմ», «Թոշակն ամսվա սկզբին եմ ստացել, կոպեկ էլ չի մնացել Նոր տարվա համար, հարազատների միջոցով ենք մի կերպ, ծայրը ծարին հասցնելով անում, թոռնիկներ ունեմ, չեմ կարող իրենց անտեսել»,- ասել են քաղաքացիները։

Նրանցից մի քանիսն էլ նշել են, որ գլխավոր ցանկությունը տուն ունենալն է․ «Որ 2026-ին Գյումրիում տնակներ ու վթարային շենքեր չլինեն», «Խաղաղություն լինի, մարդիկ լինեն միասնական, հոգևոր կյանքը վերադառնա իր նախկին արժեքավոր նշաձողին և Հայաստանը դառնա այն երկիրը, որը մենք երազել ենք»,- ասել են նրանք:

Հարցում՝ Գյումրիում