«Պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականին»․ Զելենսկի
![]() Պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականին, քանի որ ռուսական բանակի թվաքանակն առաջին անգամ դադարել է աճել։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին ՌԴ-ն ամսական մոտ 43 հազար մարդ էր հավաքագրում պայմանագրային հիմունքներով, սակայն 2025 թվականին իրավիճակը փոխվել է։ Առաջին անգամ ռուսական բանակում նորակոչիկների թիվը հավասարվել է կորուստների թվին, ինչի հետևանքով զորքերի ընդհանուր թվաքանակը դադարել է ավելանալ: «Հետևաբար, կարծում ենք, որ 2026 թվականին, Աստծո կամոք, մենք կկարողանանք կանգնեցնել այս պատերազմը։ Հակառակ դեպքում Պուտինը կորոշի մոբիլիզացիա հայտարարել»,- ասել է Զելենսկին և հավելել, որ մոբիլիզացիան իր հերթին, սպառնում է ներքին խնդիրներով, այդ իսկ պատճառով Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է խուսափել այդ որոշումից։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
