Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս»․ Տիգրան Աբրահամյան

85
Այսօր, 14:18
«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ):
Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս:
Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար շփվելու հնարավորություն էի ստացել:
Աշոտ Մինասյանի ներսում և՛ մտավորականն է, և՛ կռվող տղեն, և՛ հանգստությունը, և՛ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով՝ հայի լավ տեսակը:
Իշխանական միջակությունների քաղաքական հաշվարկների հետևանքն էլ Աշոտ Մինասյանի և շատ նվիրյալների անազատության մեջ գտնվելն է:
Ազատություն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթակա բոլոր հայերին»: