Մայրը պարբերաբար ծեծել է 5 տարեկան տղային
![]() Դեկտեմբերի 25-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր-մանկապարտեզներից մեկում 5 տարեկան, ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մանկապարտեզ ժամանած ոստիկանները երեխայի վրա հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի հատվածում՝ կապտած։ Երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն: Հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ վնասվածքները հասցրել է մայրը։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 36-ամյա մայրը՝ Սաթենիկ Պ-ն, ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
