Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

102
Այսօր, 13:36
«Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-18 աստիճանով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ «Վաղը երեկոյան ժամերից սկսած և հունվարի 1, 2-ին Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 3-ից սկսած եղանակն ամբողջությամբ կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3-ին, 4-ին երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազզի 14-18 աստիճանով»,- տեսանյութում ասում է Գագիկ Սուրենյանը։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան