«Տարօրինակ դեպքեր»-ը դարձել է Netflix-ի պատմության մեջ ամենատարածված սերիալը
![]() «Տարօրինակ դեպքեր»-ը դարձել է Netflix-ի պատմության մեջ ամենատարածված սերիալը նույնիսկ մինչև հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիաների հեռարձակումը։ Variety-ի տվյալներով՝ սերիալը գերազանցել է 1,2 միլիարդ դիտումների ընդհանուր թիվը։ Հինգերորդ եթերաշրջանը բաժանված է երեք մասի. առաջին չորս սերիաների պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, հաջորդ երեքը՝ վաղը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ վերջին սերիան նախատեսված է դեկտեմբերի 31-ին։ Եթերաշրջանը տեղի է ունենում 1987 թվականին՝ չորրորդ եթերաշրջանի իրադարձություններից մոտավորապես մեկուկես տարի անց, և կենտրոնանում է գլխավոր հերոսների և գլխավոր հակառակորդի՝ Վեկնայի բախման վրա։ «Տարօրինակ դեպքեր» սերիալի առաջին սերիաներն առաջին հինգ օրերի ընթացքում հավաքել են 59,6 միլիոն դիտում, սահմանելով ռեկորդ Netflix-ի անգլալեզու սերիալների համար և հավաքելով Netflix-ի ցանկացած պրեմիերայի երրորդ ամենաբարձր դիտողականությունը՝ «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ և երրորդ եթերաշրջաններից հետո։ Դաֆեր եղբայրները հայտարարել են, որ հինգերորդ սերիան կտևի 1 ժամ 8 րոպե, վեցերորդը՝ 1 ժամ 15 րոպե, իսկ յոթերորդը՝ 1 ժամ 6 րոպե։ Վերջին սերիան, որը կցուցադրվի Նոր տարվա նախօրեին, կլինի ամենաերկարը՝ 2 ժամ 8 րոպե։ |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
