Թողարկվել է Քրիստոֆեր Նոլանի նոր «Ոդիսական» ֆիլմի առաջին թրեյլերը
![]() Հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը։ Չնայած ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել, որոշ կինոթատրոնների ցանցերում ցուցադրությունների տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառվել են: Գործողությունները ծավալվում են վտանգավոր ծովերում, որտեղ նա հանդիպում է կիկլոպ Պոլիփեմոսին, սիրեններին, հավերժահարս Կալիպսոյին և կախարդուհի Կիրկեին։ Հրապարակված թրեյլերում ներկայացված են օվկիանոսի և նավաբեկությունների հետ կապված լայնածավալ տեսարաններ, սակայն առասպելական արարածները ներկայացված են հատվածներով։ Ֆիլմում գլխավոր հերոսի որդու՝ Տելեմաքոսի դերում նկարահանվել են Թոմ Հոլանդը, իսկ նրա կնոջ՝ Պենելոպեի դերում՝ Անն Հեթուեյը։ Դերասանական կազմում են նաև Զենդայան, Ռոբերտ Փեթինսոնը, Շարլիզ Թերոնը և ուրիշներ։ «Ոդիսականը» կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է IMAX տեսախցիկներով: Պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հուլիսի 17-ին: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
