Բրազիլիայում զինված կողոպտիչները գրադարանից գողացել են արժեքավոր նկարներ
![]() Երկու զինված տղամարդ մտել են Սան Պաուլոյի Մարիո դե Անդրադեի գրադարան։ Նրանք գողացել են Անրի Մատիսի և Կանդիդո Պորտինարիի առնվազն 13 տպագրություն, հաղորդում է G1-ը։ Բրազիլիայի մշակույթի և ստեղծագործական տնտեսության քարտուղարությունը հայտնել է, որ գողացվել են Մատիսի ութ և Պորտինարիի հինգ փորագրանկարներ։ Դրանք «Գրքից թանգարան» ցուցահանդեսի մաս էին կազմում։ Փորագրանկարներն ապահովագրված էին, և ցուցահանդեսի տարածքում ներկա են եղել անվտանգության աշխատակիցներ և տեսախցիկներ։ Բոլոր նյութերը հանձնվել են ոստիկանությանը։ Պարզվել է, որ անհայտ անձինք ներխուժել են շենք, հարձակվել անվտանգության աշխատակիցների և երկու տարեց հաճախորդների վրա, փորագրանկարը դրել պայուսակի մեջ և փախել գլխավոր մուտքով։ Հանցագործության ականատեսները դիմել են ոստիկանությանն օգնության համար, բայց կողոպտիչները չեն ձերբակալվել։ Իրավապահ մարմիններն արդեն իսկ պարզել են կասկածյալների ինքնությունը և որոնում են նրանց։ Անրի Մատիսը ֆրանսիացի նկարիչ էր և մոդեռնիստական շրջանի առաջատար եվրոպացի նկարիչներից մեկը։ Նա նաև ֆովիզմի հիմնադիրներից մեկն էր։ Կանդիդո Պորտինարին 20-րդ դարի ամենակարևոր բրազիլացի նկարիչն էր։ Նա հաճախ իր նկարները նվիրում էր հասարակ մարդկանց կյանքին։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
