Time ամսագիրը Լեոնարդո ԴիԿապրիոյին անվանել է 2025 թվականի տարվա արտիստ
![]() Time ամսագիրը դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին անվանել է 2025 թվականի տարվա արտիստ։ Այս մասին ազդարարվել է ամսագրի կայքում։ Time-ը նշել է, որ Լեոնարդո ԴիԿապրիոն կառուցել է այնպիսի կարիերա, որին նրա շատ գործընկերները միայն կնախանձեին։ Նրա խաղը 1993 թվականի «Այս տղայի կյանքը» ֆիլմում գրեթե անհավանական էր։ Time-ը նշում է, որ ԴիԿապրիոն «ունի թվացյալ սխալ ընտրություններ կատարելու տաղանդ, ո,րոնք պարզվում է, բացարձակապես ճիշտ էին»: Ամսագիրը նաև նշում է, որ դերասանն ունի դեմք, որը աշխարհը երբեք չի հոգնում տեսնելուց։ Time-ը Լեոնարդո ԴիԿապրիոյին անվանում է սուպերաստղ։ «Լեոնարդո ԴիԿապրիոյի մեջ ամենաակնառուն այն է, թե որքան զվարճալի է նա, և թե ինչպես, չնայած իր աշխատանքին շատ լուրջ վերաբերվելուն, նա, կարծես, ընդհանրապես լուրջ չի վերաբերվում իրեն»,- նշվում է հոդվածում։ Լեոնարդո ԴիԿապրիոն 51 տարեկան է։ Նա նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, այդ թվում՝ «Փրկվածը» ֆիլմում, որի համար արժանացել է «Օսկար»-ի։ Նա նաև BAFTA, «Ոսկե գլոբուս», «Արծաթե արջ» և այլ մրցանակների դափնեկիր է։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
