Օսկարակիր Քևին Սփեյսին անօթևան է մնացել սեռական ոտնձգության հերքված մեղադրանքների պատճառով
![]() Օսկարակիր Քևին Սփեյսին անօթևան է մնացել սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով: The Telegraph-ին տված հարցազրույցում Օսկարի մրցանակակիրը բացահայտել է, որ կորցրել է իր Բալթիմորի տունը, որտեղ ապրել է 12 տարի։ «Ես մնում եմ հյուրանոցներում, օգտվում եմ Airbnb-ներից: Ես բառացիորեն տուն չունեմ՝ սա է, ինչ ես փորձում եմ բացատրել»,- ասել է դերասանը: Նա ասում է, որ ինչպես իր կարիերայի սկզբում, այնպես էլ հիմա, տեղափոխվում է այնտեղ, որտեղ աշխատանք է բացվում։ 2017 թվականին Քևին Սփեյսիին մեղադրանք է առաջադրվել 2004-2013 թվականներին սեռական ոտնձգության համար, երբ նա աշխատում էր՝ որպես Լոնդոնի Օլդ Վիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան մեղադրանք է առաջադրվել ինը կետով, այդ թվում՝ սեռական ոտնձգության համար, բայց նա հերքել է բոլոր մեղադրանքները։ 2023 թվականի հուլիսին Սփեյսին անմեղ է ճանաչվել բոլոր ինը կետերով: Սակայն դատական վարույթի ընթացքում դերասանը մի քանի միլիոն դոլար է ծախսել փաստաբանների վրա, և այդ ժամանակահատվածի համար նրա գրեթե բոլոր պայմանագրերը խզվել են։ «Վերջին յոթ տարիների ծախսերը աստղաբաշխական են եղել։ Ես շատ քիչ եկամուտ ունեի և զգալի ծախսեր։ Տարօրինակ ձևով ես զգում եմ, որ վերադարձել եմ իմ արմատներին՝ ես պարզապես գնում եմ այնտեղ, որտեղ աշխատանքն է։ Բոլոր իրերս պահեստում են, և ես հույս ունեմ, որ երբ իրավիճակը բարելավվի, ես կկարողանամ գտնել մշտական բնակության վայր»,- ասել է Սփեյսին՝ հավելելով, որ ինքը սպասում է նոր դերերի առաջարկների։ 66-ամյա Սփեյսիի վերջին ֆիլմը 2024 թվականի իտալական «Պայմանագիրը» թրիլլերն էր։ Դերասանն այժմ աշխատում է մի քանի նախագծերի վրա, այդ թվում՝ «Պահապանների սագան. ուժի դարպասը» գիտաֆանտաստիկ թրիլերի վրա, որի նաև ռեժիսորն է։ Նա նաև ներկայացնում է «Քևին Սփեյսի. երգեր և պատմություններ» անհատական շոու, որի պրեմիերան վերջերս տեղի ունեցավ Կիպրոսում։ Հունիսին դերասանը Կաննի կինոփառատոնում ստացավ կյանքի նվաճումների մրցանակ։ Իր ելույթում նա նշել է, որ դժվար տարիների միջով անցել է «ոչ թե զայրացած, դառնացած, վիրավորված, այլ ավելի սիրող, հասկացող և ներողամիտ, քան երբևէ իր կյանքում»։ |

Իտալիայի թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
19113:49
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը (տեսանյութ)
9611:30
«Խազեր 2026». հայտնի են մրցանակակիրները
122Երեկ, 22:18
Ներկայացվում է «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը
17026.03.2026, 22:00
«Կանազ» մշակույթի տունը՝ հրդեհից հետո (լուսանկար)
18426.03.2026, 20:48
«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն
18325.03.2026, 03:06
