Թբիլիսիի կենտրոնը պարալիզացված է՝ բողոքի ակցիայի պատճառով
![]() Թբիլիսիում շարունակվում է զանգվածային բողոքի ակցիան, որի ընթացքում ցուցարարները ամբողջությամբ փակել են քաղաքի գլխավոր՝ Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը։ Այս շարժումն ակցիայի կազմակերպիչները բնորոշում են որպես «իշխանության խաղաղ տապալում» և «դրոշների խաղաղ հեղափոխություն»։ Ցույցը մեկնարկել է ուսանողական երթով, որին միացել են հազարավոր քաղաքացիներ։ Կազմակերպիչների խոսքով՝ հիմնական հանրահավաքը և ելույթները նախատեսվում են երեկոյան ժամերին։ Ցույցի մասնակիցներին նաև ներկայացվելու է հռչակագիր, որով կհայտարարվեն հետագա գործողությունների մասին։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հորդորել է ակցիայի մասնակիցներին պահպանել օրենքը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Նախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ օրենքի խախտման յուրաքանչյուր դեպք կհանգեցնի իրավական համապատասխան արձագանքի՝ ոստիկանության կողմից։ Բողոքի ակցիային կմիանան նաև Վրաստանի տարբեր մարզերից ժամանած ցուցարարներ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
