Լյուքսեմբուրգի Մեծ դուքսը հրաժարվեց գահից՝ հօգուտ որդու
![]() Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրին հրաժարվել է գահից՝ իր որդու՝ Գիլյոմի օգտին։ Այս մասին հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նախկին Մեծ դուքսը 70 տարեկան է, իսկ որդին՝ 43: Միապետը գահը զբաղեցրել է 25 տարի։ Ամուսնու հետ միասին գահ բարձրացավ նոր մեծ դքսուհի Ստեֆանին։ Զույգի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի դահլիճում: AP-ն հաղորդում է, որ Մեծ դուքս Գիյոմը և նրա ընտանիքը շուտով առաջին անգամ կդիմավորեն հանրությանը Մեծ դուքսի պալատի պատշգամբից: Այդ օրը նա երեկոյան ճաշկերույթ կկազմակերպի հյուրերի, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի համար: Նոր Մեծ դուքսը հանգստյան օրերին կշրջագայի երկրով մեկ: Լյուքսեմբուրգը մոտավորապես 2500 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որը փոքր է Ինգուշեթիայից (3600 քառակուսի կիլոմետր): Դքսությունում բնակվում է մոտավորապես 700,000 մարդ: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
