Ռուսաստանը կաջակցի Գազայի կարգավորման Թրամփի ծրագրին մեկ պայմանով
![]() Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ծրագրին, եթե այն հանգեցնի պաղեստինյան պետության ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստում։ «Նախագահ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ առաջարկների վերաբերյալ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նրան։ Եթե, իհարկե, դա հանգեցնի այն վերջնական նպատակին, որը մենք միշտ քննարկել ենք»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կապեր ունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, և կարևոր է, որ այն աջակցի Գազայի հատվածի համար նոր խաղաղության ծրագրին։ Պաղեստինում իրավիճակի մասին խոսելով՝ Պուտինը նաև հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, որը, հնարավոր է, ժամանակավորապես կկառավարի Գազայի հատվածը, հայտնի չէ՝ որպես մեծ խաղաղարար։ Պուտինը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «մարդկության ժամանակակից պատմության սարսափելի իրադարձություն»։ Նախկինում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գազայի հատվածում կարգավորման Թրամփի ծրագիրը, հայտարարել է, որ իրավիճակը կարգավորելու ցանկացած քայլ և նախաձեռնություն արժանի է աջակցության։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
