«ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ ու հրթիռներ կտրամադրի»․ #WSJ
![]() Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է առաջին անգամ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներով կիսվել՝ Ռուսաստանում էներգետիկ օբյեկտների դեմ հրթիռային հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթի աղբյուրների համաձայն՝ քննարկվում է նաև հեռահար հրթիռների, այդ թվում՝ Tomahawk-ի և Barracuda-ի մատակարարման հնարավորությունը: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմի նոր որոշումները արտացոլում են Սպիտակ տան քաղաքականության փոփոխությունը, որը նախկինում սահմանափակում էր Կիևի կողմից մատակարարված համակարգերի օգտագործումը Ռուսաստանի խորքը հարվածելու համար։ WSJ-ի աղբյուրները պնդում են, որ նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ գործակալությունների և Կիևի միջև հետախուզական տվյալների ընդլայնված փոխանակումը: Սա ներառում է օգնություն թիրախների, հիմնականում՝ նավթավերամշակման գործարանների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի ընտրության հարցում: Մի աղբյուր նշել է, որ Սպիտակ տունը դեռևս պետք է գրավոր հրահանգներ տրամադրի գործողությունները սկսելու համար, բայց սկզբունքային որոշումն արդեն կայացվել է։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
